Մեր ծառայությունները

DSC07375

Մեծ Միջոցառումների և Բանկետների քեյթրինգ

Միջոցառումների մեր քեյթրինգ ծառայությունն առաջարկում է նախաճաշի, լանչի և ընթրիքի յուրօրինակ լուծումներ Ձեր առիթի համար: Լինի դա կորպորատիվ միջոցառում, հարսանյաց հյուրասիրություն թե մասնավոր երեկույթ, մեր փորձառու թիմը Ձեր հյուրերին կզարմացնի նոր համային լուծումներով և բարձրակարգ սպասարկումով: Մանրուքների նկատմամբ յուրահատուկ ուշադրությամբ և անթերի սպասարկումով մենք երաշխավորում ենք հիշարժան միջոցառում Ձեր և Ձեր հյուրերի համար:

Էլեգանտ սուրճ ընդմիջումներ

Գործնական և պաշտոնական հանդիպումների ամենաթարմացնող մասնիկը կապահովի Արտ Քեյթրինգը։ Տարատեսակ սուրճեր, թեյեր, քաղցրավենիք Ձեր կարճ ընդմիջումը լիովին վայելելու համար։ Պարզապեք կապվեք մեզ հետ և եղեք լիովին անհոգ Ձեր կարևոր միջոցառումների ժամանակ։

DSC09189
DSC09271

Բացօթյա միջոցառումներ

Լավ եղանակին միշտ հաճելի է դրսում մի պահ կտրվել առօրյայից և վայելել համեղ ուտեստներ։ Արտ Քեյթրինգը լավ լուծումներ ունի բացօթյա միջոցառումների համար։ Տանը, թե բնության գրկում, Արտ Քեյթրինգը պատրաստ է բարձրակարգ սպասարկել Հայաստանի յուրաքանչյուր անկյունում։ Նախօրոք մեր թիմի հետ հանդիպելով՝ կստանաք ճիշտ խորհուրդներ բացօթյա միջոցառման ժամանակ ավելի հարմար ուտեստներ ընտրելու և միջոցառումն անթերի անցակցնելու համար։

Լանչ ընդմիջումներ

Ձեր մեծ միջոցառումների ժամանակ հյուրերի հանգստի լավագույն միջոցը թեթև լանչելն է։ Արտ Քեյթրինգում ունենք տարբեր համեղ լուծումներ Ձեր լանչ ընդմիջումները հետաքրքիր սարքելու համար։ 

DSC07482